Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունվարի 22-ին Բուլղարիայում մեկնարկող Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի մրցաշարին:
Հունվարի 16-ին հավաքականը կմեկնի Մակեդոնիա, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում այդ երկրի ընտրանու հետ: Հանդիպումները կկայանան հունվարի 17-ին և 18-ին:
Հունվարի 21-ին հայ մարզիկները կմեկնեն Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաք, որտեղ կկայանան Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի D խմբի հանդիպումները:
Հունվարի 23-ին Հայաստանը մեկնարկային հանդիպումը կանցկացնի Բուլղարիայի հետ, մեկ օր անց կմրցի Հունաստանի թիմի հետ և հունվարի 26-ին կհանդիպի Ուելսի հավաքականի հետ:
Եվրոպայի առաջնության հաջորդ՝ գլխավոր փուլ կանցնեն միայն խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: