8 հունվարի 2013 - 18:20 AMT
Sony-ն ներկայացրել է Android բջջային պլատֆորմով սմարթֆոն՝ Xperia Z

Sony կորպորացիան Լաս Վեգասի CES 2013 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է հերթական «ամենա-ամենա» սմարթֆոնը՝ Xperia Z-ը, որի հիմքում Android բջջային պլատֆորմն է: Նորույթն ունի 5-դյույմանոց էկրան, քառամիջուկ պրոցեսոր և նոր սերնդի 13- մեգապիկսելանոց ֆոտոսենսոր, փոխանցում է Vesti.ru-ն:

Xperia Z-ի վաճառքի ժամկետները տարբեր շուկաներում դեռևս հայտնի չեն: Սպասվում է, որ Եվրոպայում սմարթֆոնը հնարավոր կլինի գնել մինչև մարտի վերջ:

Սմարթֆոնն ունի դասական դիզայն և 5-դյույմանոց անկյունագծով էկրանի պարագայում տարբերվում է ավելի փոքր չափերով: