2 հուլիսի 2005 - 07:34 AMT
Է.ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն հաշվի առնելով Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»: Հուլիսի 1-ին Եվրախորհրդի նախարարների կոմիտեի դիտորդական խմբի («Ագո խումբ») ղեկավար Ռոնալդ Վեգեների հետ հանդիպմանը նման հայտարարությունով է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «տարբեր միջազգային կազմակերպություների շրջանակներում անցկացվող խաղաղ բանակցությունները պետք է ընթանան հաշվի առնելով Ադրբեջանի սահմանների անձեռնամխելիությունը»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին` Է.Մամեդյարովը նշել է, որ տվյալ հարցը պետք է լուծվի ժողովրդավարական ճանապարհով: