8 հունվարի 2013 - 19:28 AMT
ՄԱԿ. Մոտ մեկ միլիոն սիրիացիներ տառապում են քաղցից

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, մոտ 1 մլն սիրիացիներ տառապում են քաղցից: ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը հայտարարում է, որ ամենամսյա օգնություն է տրամադրում Սիրիայի 1,5 մլն բնակիչների: Սակայն դեռևս մոտ 1 մլն մարդ ծայրահեղ կարիքի մեջ է:

ՄԱԿ-ը նաև բարձրաձայնում է երկրում տիրող հումանիտար խնդիրների հետևանքների մասին. միայն նախորդ ամսվա ընթացքում երկիրը լքել է մոտ 100 հազար փախստական, փոխանցում է BBC-ն: