8 հունվարի 2013 - 20:50 AMT
Քաթարի իշխանությունները մտադիր են Եգիպտոսին տրամադրել 2.5 մլրդ դոլար արժողությամբ ֆինանսական օգնություն

Քաթարի իշխանությունները երեքշաբթի օրը հայտարարել են, որ մտադիր են Եգիպտոսի կառավարությանը տրամադրել լրացուցիչ 2.5 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն: Այդ միջոցները պետք է նպաստեն ֆինանսական ճգնաժամի հաղթահարմանը, փոխանցում է MIGnews-ը:

Իշխանությունների և ընդդիմության հակամարտության արդյունքում Վերջին մի քանի շաբաթների ընթացքում եգիպտական ֆունտը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մինչև ռեկորդային մակարդակի: