8 հունվարի 2013 - 21:07 AMT
ԶԼՄ-ներ. Սիրիական զորքերը Հալեպում հետ են մղել ապստամբների հարձակումը

Սիրիայի պետական SANA տեղեկատվական գործակալությունը հաղորդում է, որ կառավարական զորքերը ետ են մղել Հալեպի ոստիկանական դպրոցի վրա ապստամբների գրոհը:

Միաժամանակ հաղորդվում է Դամասկոսի արվարձան Դարայայում սիրիական զորքերի նոր գրոհի մասին: Բանակը փորձում է այնտեղից դուրս մղել ապստամբներին, որոնք իրենց ներկայությամբ սպառնում են ՌՕՈւ-ի բազային: Այս մասին գրում է MIGnews-ը: