8 հունվարի 2013 - 21:32 AMT
ԱՄՆ-ն 10 մլն դոլար կվճարի դիվանագետի սպանության համար դատապարտված և փախուստի դիմած հանցագործների դիմաց

ԱՄՆ պետդեպարտամենտը 10 մլն դոլարի խրախուսանք է սահմանել Հարթումի բանտից փախած երկու հանցագործներին բռնելու դիմաց: Նրանք 2008-ին սպանել էին դիվանագետ Ջոն Գրէնվիլլին և նրա վարորդին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հարթում արվարձանի բանտում մահապատժի դատապարտված բանտարկյալները 2010-ին կարողացել են կոյուղու միջոցով փախուստի դիմել; Ավելի ուշ հաջողվել էր բռնել նրանցից մեկին: Ենթադրվում է, որ հանցագործները թաքնվում են Սոմալիում: