2 հուլիսի 2005 - 08:17 AMT
ՀՈՒԼԻՍԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ
Հուլիսի 19-ից մինչեւ օգոստոսի 10-ը Հայաստանում կանցկացվի արդեն ավանդույթ դարձած ծրագրավորողների մրցույթը: Այ մասին «.am» PanARMENIAN.NET խմբագրության թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է միցույթի կազմակերպիչ Արման Վալեսյանը: Մրցույթն անցկացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Համահայկական միջազգային կենտրոնի» եւ ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) աջակցությամբ: Մրցույթի նպատակը ծրագրավորման ոլորտում երիտասարդ մասնագետների մասնագիտական ներուժի բացահայտումն է: Մրցույթին կարող են մասնակցել մինչեւ 30 տարեկան մասնագետներ, որոնք տիրապետում են C++ կամ Java ծրագրավորման լեզուներին` մասնակիցների ընտրությամբ: Ինչպես եւ անցյալ տարի, մրցույթն անցկացվելու է երկու հիմնական փուլերով` անհատական եւ թիմային: Անհատական մրցույթում, որը կանցկացվի Երեւանում, մրցակիցները պետք է լուծեն հինգ խնդիր: Այդ փուլում հաղթողները կստանան ոչ միայն սերտիֆիկատներ եւ պարգեւներ, այլեւ ամառային դպրոցի ուղեգիր, որն այս տարի կազմակերպիչները կանցկացնեն Լեռնային Ղարաբաղում: Մրցույթի արդյունքները գնահատելու է Հայաստանի ՏՏ ոլորտի առաջավոր մասնագետներից կազմված ժյուրին: Ցանկացողները կարող են մասնակցության համար հայցերը ներկայացնել «Համահայկական միջազգային կենտրոն» հիմնադրամ կամ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության web-էջում (www.uite.org.) լրացնել օն-լայն ձեւը: