9 հունվարի 2013 - 10:03 AMT
Ուգո Չավեսի երդմնակալության արարողությունն անորոշ ժամկետով հետաձգվում է

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը չի կարող մասնակցել հունվարի 10-ին կայանալիք երդմնակալության արարողությանը առողջական վիճակի պատճառով:

Հանրապետության փոխնախագահ Նիկոլաս Մադուրայի ուղերձում հրապարակվել են բժիշկների հանձնարարականները, որոնք կարծում են, որ, չնայած «կայունացման գործընթացին», նախագահի հետվիրահատական շրջանը պետք է ավելի տևական լինի:

Մադուրոն նաև հաղորդել է, որ դրա հետ կապված Չավեսի երդմնակալության արարողությունը հետաձգվում է անորոշ ժամանակով: