9 հունվարի 2013 - 11:55 AMT
«Համասի» ղեկավարը ժամանել է Կահիրե ՖԱԹՀ-ի առաջնորդի հետ բանակցելու համար

Պաղեստինի «Համաս» խմբավորման առաջնորդ Հալեդ Մեշաալը ժամանել է Կահիրե Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցություններին մասնակցելու համար: Հունվարի 9-ին կայանալիք հանդիպմանը միջնորդի դերում հանդես կգա Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին, հաղորդում է BBC-ն:

«Համաս» խմբավորման և ՖԱԹՀ կազմակերպության միջև բանակցությունները փակուղի էին մտել 2007-ին, երբ «Համասը» հաղթանակ էր տարել Գազայի հատվածում կայացած խորհրդարանական ընտրություններում: