9 հունվարի 2013 - 14:31 AMT
2012-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում կոնյակի արտադրությունն ավելացել է 24,7 տոկոսով

2012-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 16 448,4 հազար լիտր կոնյակ, ինչը 24.7 տոկոսով ավել է 2011-ի նույն շրջանի ցուցանիշից (13 192,9 հազար լիտր):

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 8 736,1 հազար լիտր օղի, ինչն ավելի է 2011-ի ցուցանիշից 19,7 տոկոսով:

Բացի դրանից, 2012-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 4615,5 հազար լիտր գինի 2011-ի 5 137,5 հազար լիտրի փոխարեն (10,2 տոկոս ակում): Շամպայն գինիների արտադրությունը նվազել է 29,6 տոկոսով` կազմելով 331,8 հազար լիտր:

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2012-ի հունվար-նոյեմբերին կազմել է 38 843,7 հազար լիտր, ինչը 11,9 տոկոսով ավել է 2011-ի նույն շրջանի ցուցանիշից