9 հունվարի 2013 - 16:42 AMT
Հունվարի 9-ին մեկ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406.01 դրամ

Հունվարի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,400,000 ԱՄՆ դոլարի առք 7 վաճառք` 407.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.8 դրամ:

Ընդ որում, հունվարի 9-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406.01դրամ, հունվարի 8-ի համեմատ ավելանալով 2.14 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 530.57 դրամ է` ավելանալով 0.77 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.35 դրամ՝մնալով անփոփոխ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը: