9 հունվարի 2013 - 18:00 AMT
Փորձագիտական կանխատեսում. Առաջիկա տարիներին նավթը կարող է նկատելիորեն էժանանալ

Փորձագետների կանխատեսմամբ, առաջիկա մի քանի տարիների ընթացքում նավթի համաշխարհային շուկայում նավթի ավելցուկ կառաջանա, ինչի արդյունքում «սև ոսկու» գները զգալիորեն կնվազեն:

ԱՄՆ էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները ընդգծում են, որ Brent նավթի միջին գինը 2013-ի արդյունքում կնվազի մինչև 105 դոլար/բարրելի, իսկ 2014-ին՝ 99 դոլար/բարրելի դիմաց:

Ինչպես կարծում են ամերիկյան Global Hunter Securities (GHS) ընկերության ներկայացուցիչները, WTI (Light Sweet) նավթի գինը 2013-ին կարող է նվազել մինչև 85 դոլար/բարրելի, իսկ 2014-ին՝ 80: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն: