ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կատարել է այսօր ուսանողներին տված խոստումը: Քննություններից ամսի 8-11 բացակայած մարզաբնակ ուսանողների համար նախարարը գրություն է ուղարկել բուհերի ռեկտորներին, որտեղ, մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարություն հղված բազմաթիվ դիմումները, հեռախոսազանգերը և ուսանողների անհանգստությունը, պայմանավորված վերջին օրերին տեղացած առատ ձյան հանգամանքով, ինչի պատճառով անանցանելի են դարձել հանրապետության բազմաթիվ ճանապարհներ և շատ ուսանողներ չեն կարողացել մասնակցել սահմանված օրը նշանակված քննություններին, թույլատրել բուհերի մարզաբնակ ուսանողներին հունվարի 8-11-ը չհանձնած քննությունները հանձնել մինչև քննաշրջանի ավարտը»: