9 հունվարի 2013 - 18:42 AMT
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը Մոսկվայում քննարկում է Սիրիայիում տիրող իրավիճակը

Թուրքիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն Մոսկվայում ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովի հետ քննարկում է Սիրիայում տիրող իրավիճակը, հաղորդում է թուրքական ԱԳՆ պաշտոնական կայքը:

Հունվարի 9-10 կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվի Սիրիայում տիրող իրավիճակը:

Թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Սինիրլիօղլուն մտադիր է իր ռուս գործընկերոջն առաջարկել կոնկրետ միջոցների փաթեթ՝ առանց Բաշար Ասադի Սիրիայում ժողովրդավարության անցում կատարելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: