«90-1»՝ այսպես է կոչվում այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը կազմակերպված բարեկամների հանդիպումը, փոխանցում է Analitika.at.ua-ն:
1924թ հունվարի 9-ին է ծնվել Սերգեյ Փարաջանովը: Այսօր նա կդառնար 89 տարեկան:
Ավանդաբար այս օրը Կիևում հավաքվում են մեծ վարպետի բարեկամները և նրա տաղանդը գնահատողները: Ինչպես հաղորդել է միջոցառման համակարգող Ելենա Հովհաննիսյանը, միջոցառմանը ներկա է գտնվել ուկրաինացի կինոռեժիսոր Ալեքսանդր Մուրատովը, բազմաթիվ դերասաններ, նկարիչներ, հայկական սփյուռքի ներկայացւոիչներ, հյուրեր:
Նախանշվում է նաև « Parajanov- ART կինոակումբի» նիստը և սիրելի ռեժիսորի մասին ֆիլմի դիտում: