9 հունվարի 2013 - 21:41 AMT
Իտալացի լրագրողները ձերբակալվել են Հարավային Լիբանանում

Չորս իտալացի լրագրողներ, ովքեր UNIFIL-ի պահակախմբի հետ էին ճանապարհորդում, ձերբակալվել են Հարավային Լիբանանի Աէյտա աշ-Շահաբ գյուղում, փոխանցում է MIGnews-ը:

Գյուղը գտնվում է Իսրայելի հետ սահմանից 5կմ հեռավորության վրա է և բնակեցված է «Հզբոլլահի» կողմնակիցներով:

Լրագրողների մոտից առգրավվել են տեսախցիկները և բջջային հեռախոսները: Նրանք ազատ են արձակվել միայն լիբանանյան բանակի միջամտությունից հետո, սակայն տեսախցիկներն ու բջջայինները նրանց չեն վերադարձվել: