9 հունվարի 2013 - 21:52 AMT
Ֆրանսիայի մշակույթի նախարարը սխալ է համարում դերասան Ժերար Դեպարդյեի քայլերը

Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլպպետտին սխալ է համարում դերասան Ժերար Դեպարդյեի գործողությունները, ով հայտարարել է ֆրանսիական անձնագիրը հանձնելու մասին, և ով նախորդ շաբաթ ռուսական քաղաքացիություն է ստացել: Նա հայտարարել է, որ հուսով է, թե դերասանը խելքի կգա, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ֆիլիպպետտիի խոսքով, ինքը հանդիպել է Դեպարդյեին մոտ մարդկանց հետ, «որոնցից յուրաքանչյուրը փորձում է նրան խելքի բերել»:

Նա հայտարարել է նաև, որ պատրաստ է ընդունել դերասանին, երբ նա վերադառնա Ֆրանսիա՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար: