9 հունվարի 2013 - 22:01 AMT
LinkedIn սոցկայքը հաղորդել է, որ դրանից օգտվողների թիվը գերազանցում է 200 միլիոնը

Աշխարհի խոշորագույն պրոֆեսիոնալ LinkedIn սոցկայքը չորեքշաբթի հաղորդել է, որ կայքին անդամակցող մարդկանց ընդհանուր թիվը 200 մլն է:

Ինչպես հաղորդվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում, նոր օգտագործողները շարունակում են միանալ ցանցին՝ 2 վայրկյանում 1 մարդ արագությամբ: Կայքը 100 մլն-ի շեմը հատել է 2011թ մարտին: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը: