10 հունվարի 2013 - 09:41 AMT
«Առավոտ». ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն միայն կարողացան միասնաբար չմասնակցել ընտրություններին

ՀԱԿ նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը հնարավոր չի համարում հետընտրական շրջանում «տիտղոսային ընդդիմության»՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի՝ միասնական ճակատով հանդես գալը:

«Ես դա երբեք հնարավոր չեմ համարել, առավել ևս՝ հետընտրական այնպիսի իրավիճակ չի ձևավորվելու, որը նրանց թույլ կտա միասնական գործողություններ անել: Նրանք միասնաբար կարողացան ուղղակի չմասնակցել ընտրություններին: Որևէ ակտիվ գործողության շուրջ նրանց միասնականությունը տեսանելի չէ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է նա: