10 հունվարի 2013 - 10:01 AMT
Բինյամին Նեթանյահու. Իսրայելը տարածքային զիջումներ չի անելու պաղեստինցիներին

Իսրայելը ոչ մի տարածքային զիջումներ չի անի պաղեստինցիներին: Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բինյամին Նեթանյահուն: Նա այս մասին ասել է Կահիրեում Մահմուդ Աբբասի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Պաղեստինցի փախստականների վերադարձի իրավունքը համահավասարազոր է Իսրայելի Պետության անհետացմանը»,-ընդգծել է նա: