6 հուլիսի 2005 - 10:35 AMT
ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՄԻՍՍ ԿՈՎԿԱՍ 2005» ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ
Հուլիսի 16-ին Երեւանում տեղի կունենա «Միսս Կովկաս 2005» գեղեցկության մրցույթը: Ինչպես հաղորդել են մրցույթի կազմկոմիտեյում, ստուգատեսին կմասնակցեն աղջիկներ Կովկասի բոլոր տարածաշրջաններից հետեւյալ անվանակարգերում` «Միսս միասնություն», «Միսս տուրիզմ», «Միսս թոփ մոդել», «Միսս ֆոտոմոդել», «Միսս շարմ», «Միսս բիկինի» եւ «Միսս Կովկասի դիսկո»: Ժյուրիի կազմում են գեղեցկության մրցույթների անցկացման տարածաշրջանային գործակալությունների տնօրեններ, Հայաստանում հավատարմագրված արտերկրյա դեսպաններ: «Միսս Կովկաս 2005» տիտղոսի կրողը կներկայացնի Կովկասը ինչպես Եվրոպայի, այնպես էլ աշխարհի բազմաթիվ գեղեցկության միջազգային մրցույթներում: Լավագույն մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու տեսահոլովակների եւ գովազդային հոլովակների նկարահանումներին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: