10 հունվարի 2013 - 16:53 AMT
Մոսկվայի «Սպարտակը» հունվարի 31-ին ստուգողական հանդիպում կունենա «Բունդեկորի» հետ

Արաբական Էմիրություններում կայանալիք առաջին ձմեռային հավաքի շրջանակներում «Սպարտակը» երկու ստուգողական հանդիպում կունենա, հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:

Թիմը կհանդիպի ուզբեկական «Բունդեկորի» և ԱՄԷ «Ալ Վահդայի» հետ: Առաջին խաղը տեղի կունենա հունվարի 31-ին, իսկ երկրորդը՝ փետրվարի 4-ին:

«Սպարտակի» կազմում Էմիրություններ կմեկնի նաև հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը պայմանագիր կնքեց ակումբի հետ 2012-ի ավարտին: