10 հունվարի 2013 - 17:26 AMT
Հունվարի 18-21-ը Ծաղկաձորում կկայանա ՖԻԴԵ նախագահական խորհրդի նիստը

Հունվարի 18-21-ը Ծաղկաձորը կհյուրընկալի ՖԻԴԵ նախագահական խորհրդի անդամներին: Հայաստան կժամանի ՖԻԴԵ-ի պատվիրակությունը Կիրսան Իլյումժինովի գլխավորությամբ: Խորհրդի աշխատանքին կմասնակցեն Շախմատի միջազգային ֆեդերացիայի 23 անդամներ:

Հայաստան չեն կարողանա ժամանել աշխարհի չեմպիոններ Վիշվանաթան Անանդն ու Աննա Ուշենինան, որոնք նույնպես հրավիրված են:

Իսկ հունվարի 22-25 Երևանում տեղի կունենա Եվրոպական շախմատային միության գործկոմի նիստը: