7 հուլիսի 2005 - 08:12 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԿՈՂՄԸ, ՈՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍԿՍԻ, ԿՀԵՌԱՑՎԻ ԵԽ-ԻՑ
«Ղարաբաղյան հակամարտության այն կողմը, որը ռազմական գործողություններ կծավալի, կհեռացվի Եվրոպայի Խորհրդից»,-նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Իր կարծիքը նա հիմնավորել է այն փաստով, որ եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը պարտավորություններ են ստանձնել կարգավորել այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Թ.Դեւիսը մաղթել է երկրներին, որ այդ հակամարտությունը շուտափույթ լուծում ստանա: «Անկախ այն բանից, թե ինչպես են այդ հարցին վերաբերվում հայ քաղաքական գործիչնեը, բոլորին է հայտնի, որ Հայաստանը գրավել է Լեռնային Ղարաբաղի եւ հայ-ադրբեջանական սահմանի միջեւ գտնվող ադրբեջանական տարածքները», հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: