Ֆրանսիացի տաքսիստները ողջ երկրում արգելափակել են հիմնական ավտոմայրուղիներն ի նշան կառավարական բարեփոխման դեմ բողոքի, որը, նրանց, կարծիքով, կվնասի իրենց բիզնեսին, հինգշաբթի օրը հաղորդում են տաքսիստների ազգային արհմիության ներկայացուցիչները: Փարիզում արգելափակվել են «Շառլ դե Գոլ» և «Օրլի» օդանավակայաններ տանող ճանապարհները:
Գործադուլը համակել է ողջ Ֆրանսիան: Խցանումներ են առաջացել Մարսելի, Նանտի, Լիոնի, Թուլուզի և այլ քաղաքների ճանապարհներին:
Տաքսիստները որոշել են նման կերպ արտահայտել իրենց դժգոհությունը կառավարական բարեփոխման առիթով, որը ենթադրում է հիվանդների տեղափոխության համար գների նվազում: