Եվրոպացի առաջնորդները պետք է շտապ քաղաքական համաձայնության հանգեն Կիպրոսին օգնություն տրամադրելու մասին, քանի որ այդ երկրում իրավիճակը համակարգային վտանգ է ներկայացնում եվրագոտու տնտեսության համար, ասվում է Կիպրոսի ֆինանսների նախարարության կողմից պատրաստված փաստաթղթերում:
ԵՄ և ԱՄՀ ֆինանսական օգնությունը Կիպրոսի խնդրի լուծման «միակ միջոցն» է, և եթե օգնություն չտրամադրվի, երկիրը կսնանկանա:
Ֆինանսների նախարարության տվյաներով, երկրի պարտքը 2014-ին կհասնի կրիտիկական մակարդակի՝ ՀՆԱ 150 տոկոսի: