10 հունվարի 2013 - 21:21 AMT
ՄԱԿ. Աֆրիկայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի շրջանները բախվում են սնդիկային աղտոտվածության աճող վտանգի հետ

ՄԱԿ զեկույցում ասվում է, որ Աֆրիկայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի շատ շրջաններ բախվում են սնդիկային աղտոտվածության աճող վտանգի հետ: Զեկույցի հեղինակների տվյալներով, էներգետիկայում ածխի օգտագործումը հանգեցնում է նրան, որ շրջակա միջավայրում ավելանում է առողջության համար վտանգավոր այդ մետաղի քանակը:

Այդ շրջանների շարքում ՄԱԿ-ը նշում է Լատինական Ամերիկայի և հասարակածային Աֆրիկայի երկրները, որտեղ ոսկու արդյունահանման հետևանքով սնդիկով թունավորված տարածքների թիվը կրկնապատկվել է վերջին ութ տարվա ընթացքում: