10 հունվարի 2013 - 21:50 AMT
Սիրիան հույս ունի, որ ՄԱԿ և ԱՊԼ բանագնացի առաքելությունը հաջողությամբ կպսակվի

Սիրիական իշխանությունները հույս ունեն, որ Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Լահդար Բրահիմիի առաքելությունը հաջողությամբ կպսակվի , հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

«Սիրիան դեռ հույս ունի, որ Բրահիմիի առաքելությունը հաջողությամբ կավարտվի և կշարունակի համագործակցությունը հակամարտության քաղաքական լուծման շրջանակներում՝ հիմնված ՄԱԿ կանոնադրության դրույթների և սկզբունքների, միջազգային օրենդրության վրա»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունում:

Չորեքշաբթի օրը Բրահիմին հայտարարել է, որ Ասադի կողմից առաջարկված ճգնաժամից դուրս գալու պլանը կրկնում է նախորդ նախաձեռնությունները և ավելի «միակողմանի» է: