11 հունվարի 2013 - 12:07 AMT
ՄԻԱԿ-ը սատարելու է Սերժ Սարգսյանին

Միացյալ ազատական ազգային կուսակցությունը երեկ հրավիրված նիստում ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալհայտարարարություն է ընդունել, ըստ որի ՄԻԱԿ-ը գալիք նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին:

«Այս որոշումն ավելի քան հինգ տարիների համագործակցության արդյունք է: Վստահ լինելով մեր թեկնածուի համոզիչ հաղթանակի մեջ, ակնկալում ենք և անելու ենք մեզնից կախված հնարավորը, որպեսզի առաջիկա հինգ տարիներին մեծ թափով շարունակվեն նախագահի ձեռնարկած բարեփոխումները»,-ասված է կուսակցության ընդունած հայտարարության մեջ: