11 հունվարի 2013 - 13:03 AMT
Վեց նոր արագաչափ՝ Երևանի փողոցներում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Հունվարի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան, Ծարավ Աղբյուրի, Բագրևանդի և Նորագավիթի 1-ին փողոցներում ու Արտաշատի և Նուբարաշենի խճուղիներում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, նշված վայրերում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: