11 հունվարի 2013 - 14:32 AMT
Պարույր Հայրիկյան. Բոյկոտի հրաման ուղղելը ոչ պարկեշտ է, ոչ էլ ընդունելի

Հեռվից հեռու բոյկոտի հրաման ուղղելը ոչ պարկեշտ է, ոչ էլ ընդունելի։ Նման կարծիքի է գալիք նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ մտած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով դեմ է գալիք նախագահական ընտրությունները բոյկոտելու մի քանի թեկնածուների առաջարկներին: «Դրան վերաբերող շեշտադրումները չեն կարող լինել սպառնալիք։ Ես աշխատել եմ ցանկացած անհատի հետ և պատրաստ եմ մինչև վերջ աշխատել։ Որևէ մեկի քմահաճույքով չեմ առաջնորդվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա՝ կան քաղաքական գործիչներ, ովքեր ի պաշտոնե քիչ բան են արել հայրենիքի համար և հակառակը՝ կան այնպիսի գործիչներ, ովքեր պաշտոն չունենալով, շատ ավելին են արել, քան պաշտոնավորները: Պարույր Հայրիկյանը նշեց, որ այսօր առաջադրվելու նպատակը Հայաստանում ժողովրդավարության հաստատումն է։ «Իշխանության համար պայքարելը քաղաքական գործչի համար ամոթալի չէ»,- ասաց նա: