Ադրբեջանում մայրուղային գազատարի Գազիմամեդ-Գազահ հատվածի վրա տեղի է ունեցել պայթյուն, որն անցնում է Գեկչայի շրջանի տարածքով: Ինչպես հաղորդում է «Թրենդը», մեջբերելով տեղի ԶԼՄ-ները, պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 07:20-ին Կարաբակալ գյուղում
Սկզբնական տեղեկատվության համաձայն, պատահարի պատճառ է դարձել գազի արտահոսքը:
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը շարունակվում է ներկա պահին: Կրակի բարձրությունը կազմում է մոտ 100 մետր: Դեպքի վայր են ժամանել գազատարի աշխատակիցներ և երեք հրշեջ հաշվարկ: Քանի որ պայթյունի վայրը գտնվում է բարձունքի վրա և ճանապարհը ծածկված է սառույցով, հատուկ տեխնիկան բարձրացնելու հետ կապված բարդություններ կան:
Վերանորոգման աշխատանքներին պլանավորվում է ձեռնամուխ լինել այն բանից հետո, երբ գազատարում կայրվեն գազի մնացորդները:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հայտնել է, որ պայթյունը չի անդրադարձել Վրաստանի գազամատակարարման վրա: