11 հունվարի 2013 - 16:29 AMT
Պակիստանի Բելուջիստան նահանգի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել

Պակիստանյան Բելուջիստան նահանգի իշխանությունները հունվարի 11-ին եռօրյա սուգ են հայտարարել՝ կապված ահաբեկչությանը զոհ գնացած 115 մարդկանց մահվան հետ, գրում է The Dawn-ը:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, հունվարի 10-ին Քվեթթում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն բիլիարդի ակումբում, ինչի արդյունքում շինությունը փլուզվել է և բազմաթիվ զոհերի պատճառ դարձել: Դեպքի վայրի մոտ բազմաթիվ մարդկանց և բժիշկների հավաքվելուց հետո պայթեցվել է նաև մոտակայքում կայանված մի մեքենա, ինչն ավելացրել է զոհերի թիվը: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: