11 հունվարի 2013 - 16:10 AMT
Թեհրանը հերքում է ամերիկյան ԶԼՄ-ների մեղադրանքները բանկերի դեմ կիբերհարձակումներին մասնակցության վերաբերյալ

Թեհրանը հերքում է ամերիկյան ԶԼՄ-ների մեղադրանքները ԱՄՆ բանկերի դեմ կիբերհարձակումներին մասնակցության վերաբերյալ: Այս մասին ասվում է ուրբաթ օրը հրապարակված ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի հայտարարության մեջ:

Իրանը դատապարտում է նման մեթոդների կիրառումը ցանկացած երկրի դեմ, ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի հայտարարության մեջ, հայտնում է «Ինտերֆաքսը»: