11 հունվարի 2013 - 16:04 AMT
«Հովվի եկեղեցի». Առաջին անգամ եռաչափ մոդելավորմամբ ներկայացվում է ավերված եկեղեցու վերականգնված տարբերակը

Նախօրեին տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված «Հովվի եկեղեցի» վավերագրական ֆիլմի պրեմիերան

Բագրատունյաց մայրաքաղաք Անիի Հովվի եկեղեցին իր հորինվածքով հայ ճարտարապետության եզակի նմուշներից է: Ֆիլմում առաջին անգամ եռաչափ մոդելավորմամբ ներկայացվում է ավերված եկեղեցու վերականգնված տարբերակը: