11 հունվարի 2013 - 16:27 AMT
Օլանդ. Փարիզը պատրաստ է կասեցնել ապստամբ իսլամիստների հարձակումը Մալիում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է կասեցնել ապստամբ իսլամիստների հարձակումը Մալիում, հայտնում է BBC-ին:

Ինչպես պնդում է Օլանդը, երկրի իշխանությունները պատրաստ են անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել Մալիի կառավարությանը ապստամբների դեմ պայքարում, որոնք արդեն վերահսկում են մեծ տարածքներ Մալիի հյուսիսում:

Միաժամանակ, ասվել է, որ Փարիզը կգործի ՄԱԿ ԱԽ որոշումների շրջանակում, որն իր արտահերթ նիստում կոչ արեց միջազգային զորակազմ մտցնել Մալի:

Ըստ Օլանդի, ենթադրաբար «Ալ Քայիդայի» հետ կապ ունեցող ապստամբների ագրեսիան սպառնում է Մալիի բուն գոյությանը: