11 հունվարի 2013 - 16:32 AMT
Հունվարի 11-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 408.59 դրամ

Հունվարի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,600,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 409 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409 դրամ:

Միաժամանակ, հունվարի 11-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 408.59 դրամ՝ հունվարի 10-ի համեմատ ավելանալով 1,12 կետով, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 542,12 դրամ՝ ավելանալով 8,17 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,04կետով՝ մինչև 13,49 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը: