11 հունվարի 2013 - 18:07 AMT
Բրյուսելը մերժել է ֆրանսիացի միլիարդատերին քաղաքացիության հարցում

Ֆրանսիայի ամենահարուստ մարդը՝ Բեռնար Առնոն հերթական անհաջողությունն է կրել Բելգիայի քաղաքացիություն ստանալու հարցում: Ինչպես հայտնի է դարձել, Բելգիայի մայրաքաղաքի դատախազությունը մերժել է ֆրանսիացի միլիարդատերին քաղաքացիության հարցում:

Բացասական որոշումը պայմանավորված է նրանով, որ Առնոյի հայտը չի բավարարում գլխավոր պայմանին՝ հայտատուն պետք է առնվազն 3 տարի ապրի Բելգիայի տարածքում:

Բելգիական արդարադատությունը նաև սկսել է քննել վերջերս Առնոյի կողմից Բելգիայում գրանցված ընկերությունների ցանցը: Կասկածներ կան, որ Առնոն կարող էր այս սխեման օգտագործել հայրենիքում հարկերի վճարումից խուսափելու համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: