11 հունվարի 2013 - 17:54 AMT
Արցախում մտադիր են նոր որակ հաղորդել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին այցելել է քաղաք Մարտունի, որտեղ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերին:

Հատուկ ուշադրություն է դարձվել կառավարության կողմից մշակվող գյուղատնտեսության զարգացման նոր ծրագրի հիմնադրույթներին:

Նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նպատակ ունի նոր որակ հաղորդել ոլորտի զարգացմանը` ապահովելով կատարվող աշխատանքների որակի բարելավումը, ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, ինչպես նաև պատասխանատվության բարձրացումը եւ տեղերում նախաձեռնողականության խթանումը:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների եւ համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: