11 հունվարի 2013 - 18:18 AMT
Դոլարն արժևորվում է՝ Մեծ Բրիտանիայից ստացված թույլ վիճակագրության ֆոնին

Դոլարի փոխարժեքը կրկին բարձրանում է՝ Մեծ Բրիտանիայում արդյունաբերական արտադրության թույլ վիճակագրության ֆոնին գրանցելով դրական դինամիկա: Այս մասին վկայում են առք ու վաճառքից ստացված տվյալները:

Մեծ Բրիտանիայում արդյունաբերական արտադրության ծավալը աճել է 0.3 տոկոսով՝ հոկտեմբերի հետ համեմատած, սակայն նվազել է 2.4 տոկոսով՝ տարեկան կտրվածքվ: Տվյալները վերլուծաբանների կանխատեսումներից վատ են եղել: Նրանք սպասում էին, որ արտադրությունը կաճի 0.8 տոկոսով՝ հոկտեմբերի համեմատ և կնվազի 1.9 տոկոսով՝ տարեկան կտրվածքով:

Ամերիկյան դոլարի համեմատ եվրոյի արժեզրկումը կանխվում է Հնդկաստանում պետական պարտատոմսերը բարեհաջող կերպով բաշխելուց հետո: Այս մասին հաղորդում է ՊՐԱՅՄ գործակալությունը: