11 հունվարի 2013 - 18:25 AMT
Իսլամաբադը բողոք է հայտնել Հնդկաստանի դեսպանին Քաշմիրի միջադեպի վերաբերյալ

Իսլամաբադը կանչել է Հնդկաստանի դեսպանին Քաշմիրի միջադեպի պատճառով՝ բողոք հայտնելով իր զինվորականների դեմ «անթույլատրելի հարձակումների» վերաբերյալ Քաշմիրի վիճարկելի շրջանում, հայտնում է BBC-ին:

Պակիստանյան կողմը մեղադրում է հնդիկ զինվորականներին իր զինվորներին սպանելու մեջ: Ըստ պակիստանյան կողմի, զինվորականը զոհվել է սահմանային գոտում հնդկական զորքերի կողմից բացված կրակի արդյունքում:

Սահմանամերձ Քաշմիրն արդեն 60 տարի է տարածքային վեճի առարկա է հանդիսանում երկու հարևան երկրների միջև: