11 հունվարի 2013 - 18:19 AMT
ԱՄՆ առևտրային բալանսի դեֆիցիտը 2012-ի նոյեմբերին աճել է 16 տոկոսով

ԱՄՆ առևտրային բալանսի բացասական սալդոն 2012-ի նոյեմբերին 2012-ի հոկտեմբերի համեմատ աճել է 16 տոկոսով և հասել 48.73 մլրդ դոլարի: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ Առևտրի նախարարությունը:

2012-ի հոկտեմբերին ԱՄՆ առևտրային բալանսի բացասական սալդոն կազմել է 42.06 մլրդ դոլար:

ԱՄՆ ներկրման ծավալը 2012-ի նոյեմբերին կազմել է 231.28 մլրդ դոլար, արտահանման ծավալը՝ 182.55 մլրդ: ԱՄՆ առևտրային բալանսի նոյեմբերյան դեֆիցիտը 2012թ ապրիլից ամենանշանակալին է, փոխանցում է ՌԲԿ-ն: