11 հունվարի 2013 - 20:13 AMT
Եգիպտոսում հին հուշարձանները զանգվածային թալանի են ենթարկվում

Հնության եզակի հուշարձանները, որոնցով հարուստ է Եգիպտոսը, իշխանությունների ամենաթողությամբ, զանգվածային թալանի են ենթարկվում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Դահշուրում բուրգերի համակարգի տնօրեն Մուհամմեդ Յուսեֆը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Յուսեֆի խոսքով, իշխանութան եկած «Մահեդական եղբայրները» իրենց անգործությամբ նպաստում են համաշխարհային ժառանգության հնագույն հուշարձանների կործանմանը:

Նույն ճակատագիրն է սպառնում երկրի մյուս պատմական հուշարձաններիրն ևս: