11 հունվարի 2013 - 21:51 AMT
ԱՄՆ նախագահը փետրվարի 12-ին ավանդական ամենամյա ուղերձով կդիմի Կոնգրեսին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փետրվարի 12-ին ավանդական ամենամյա ուղերձով կդիմի Կոնգրեսին, փոխանցում է Ինտրեֆաքսը՝ հղելով MarketWatch-ին:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյները ուրբաթ օրը նախագահին է ուղարկել Կոնգրես մտնելու պաշտոնական հրավեր, ինչը ևս ավանդույթ է:

Ամենամյա ուղերձներում ԱՄՆ նախագահները շարադրում են երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ իրենց տեսակետը և նկարագրում ապագա օրենսդիր նախաձեռնությունները: