12 հունվարի 2013 - 11:37 AMT
Յերուն վան դեն Բերգ. Վեյկ ան Զեեի մրցաշարը հաջորդ տարի կշարունակվի

Վեյկ ան Զեեի շախմատի 75-րդ փառատոնի բացմանը կազմակերպիչները մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարեցին, որ հաջորդ տարի փառատնը ևս կկայանա:

«Դա հեշտ չէր,-ասել է միջոցառման տնօրեն Յերուն վան դեն Բերգը պաշտոնական կայքին տված հարցազրույցում:-Ամեն ինչի պատճառը ֆինանսական իրավիճակն է աշխարհում, ճգնաժամը մեր վրա ևս անդրադարձավ: Սակայն այժմ ես երջանիկ եմ՝ մրցաշարի համար, նրա ավանդույթների ու ապագայի համար: Գտնում եմ, որ եթե մրցաշարը ինչ-ինչ պատճառներով չկայանար, դա մեծ հարված կլիներ ինչպես Հոլանդիայի, այնպես էլ շախմատի համար»:

Մրցաշարը մեկնարկել է հունվարի 11-ին, առաջին տուրը տեղի կունենա հունվարի 12-ին: