12 հունվարի 2013 - 11:41 AMT
29 մարդ է զոհվել և 12-ը վիրավորվել Նեպալում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ից

29 մարդ է զոհվել և 12-ը վիրավորվել են Նեպալում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ից: Ըստ տեղական ոստիկանության, ողբերգությունը տեղի է ունեցել Հնդկաստանի հետ սահմանին: Ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը վատ տեսանելիության ու մառախուղի պատճառով և մեքենան գլորվել է անդունդը: Բոլոր տուժածները հիվանդանոցում են:

Նեպալում նման երևույթները հազվադեպ չեն: Ճանապարհների վատ վիճակի, անսարքություններով տրանսպորտի ու վարորդների անպատասխանատվության պատճառով հաճախ տասնայկ մարդիկ են զոհվում: