12 հունվարի 2013 - 11:51 AMT
Դեմոկրատները կոչ են անում Օբամային բարձրացնել պետպարտքի շեմը իր կարգադրությամբ

ԱՄՆ Սենատի դեմոկրատները կոչ են անում նախագահ Բարաք Օբամային բարձրացնել պետպարտքի շեմը իր կարգադրությամբ՝ չսպասելով հարցի լուծմանը Կոնգրեսում:

ԱՄՆ պետպարտքի շեմը այս պահին կազմում է 16,394 տրիլիոն դոլար, վերջին անգամ այն բարձրացվել է 2012թ. հունվարին: Այդ շեմը երկիրն անցավ 2012թ. դեկտեմբերի 31-ին, սակայն ֆինանսների նախարարությունը միջոցներ ձեռնարկեց պարտքի սպասարկումը շարունակելու համար: Կոնգրեսն ու վարչակազմը պետք է համաձայնության գան այս հարցում մինչև մարտի 1-ը, հակառակ դեպքում երկիրը չի կարողանա վճարումներ կատարել իր պարտավորություններին համաձայն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: