12 հունվարի 2013 - 11:58 AMT
«Հայկական ժամանակ». Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվելու Յուրի Վարդանյանը

Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում փոփոխություն է սպասվում:

Թերթի տվյալների համաձայն` լուրեր են պտտվում, որ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հետո սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար է նշանակվելու լեգենդար ծանրորդ, Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը:

Հիմա նախարարի պաշտոնը զբաղեցնում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, նա փոխարինել է Արթուր Պետրոսյանին: