12 հունվարի 2013 - 12:42 AMT
ՌԴ ԱԳ փոխնախարար Բոգդանովը հանդիպել է սիրիացի ընդդիմադիրների պատվիրակության հետ

Մերձավոր Արևելքի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը Ժնեևում հանդիպել է սիրիական «Ժողովրդավարական տրիբունա» ընդդիմադիր կազմակերպության պատվիրակության հետ, որը գլխավորում է Միշել Կիլոն:

«Կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայում ու նրա շուրջ: Կարծիք է հայտնվել, որ առաջնահերթ խնդիր է ցանկացած բռնության դադարեցումը և լայնածավալ ազգային երկխոսության մեկնարկը ըստ Ժնևում ընդունված «Գործողությունների խմբի» 2012թ. հունիսի 30-ի կոմյունիկեի»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նախօրեին Ժնևում ևս տեղի ունեցավ Բոգդանովի հանդիպումը Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի ու ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ, հայտնում է «Ինտերֆաքսը»: